17/03/2018 15:45
Բենքսին նոր նկար է ստեղծել դատապարտված թուրք կին նկարչին աջակցելու համար (Տեսանյութ)
Սթրիտ արտի անգլիացի նկարիչ Բենքսին Նյու Յորքում ցուցադրել է 20-մետրանոց ստեղծագործություն՝ նվիրված բանտում գտնվող Զեհրե Դողանին, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով BBC-ին:
Բենքսիի աշխատանքում Դողանը պատկերված է ճաղավանդակի հետևում, որի ճաղերից մեկը մատիտն է: Դրանից զատ, արվեստի գործը լրացված է Դողանին ազատելու կոչով:
Քրդական ծագմամբ թուրք նկարչուհին կալանավորվել է նկարի համար, որում պատկերել է Թուրքիայի իշխանությունների կործանած Նուսայբին քաղաքը, որտեղ մեծ թվով քրդեր էին բնակվում: