17/03/2018 14:34
ԵՄ-ն Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համար ավելի քան 30 մլն եվրո կհատկացնի
Եվրոպական Միությունը 30 մլն եվրո կհատկացնի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին մարդասիրական օգնության ևտարածաշրջանում բնական աղետների հետ կապված միջոցառումների իրականացման համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կոլումբիայում Շվեյցարիայի Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսի հայտարարությանը:
«ԵՄ-ի հանձնառությունը` աջակցելու Լատինական Ամերիկայի երկրներին, ինչպես երբևէ ուժեղ է: Կոլումբիայում մեր նոր ֆինանսական աջակցությունը երկու նպատակ ունի` հաղթահարել հակամարտության տարիներին հումանիտար աղետի հետևանքները և օժանդակել տարածաշրջանում բնական աղետներին արձագանքման պատրաստակամությանը», - ասել է նա:
Ստիլիանիդիսը Բոգոտայում հանդիպել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին, որտեղ ևս մեկ անգամ հաստատել է ԵՄ-ի հանձնառությունը օգնելու Լատինաամերիկյան երկրին` իր խաղաղության և բարգավաճման ճանապարհին: