17/03/2018 10:40
Կրեմլ. Մոսկվան ոչ մի կապ չունի Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման հետ
Մոսկվան ոչ մի կապ չունի ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման հետ, և հակառակի համար ապացույցներ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով ասել է, որ հավանական է, որ Ռուսաստանը պատասխանատու է կատարվածի համար, հայտնում է RBC-ն:
«Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ոչ մի կապ չունի Սկրիպալի թունավորման հետ: Այս դեպքում ակնհայտ է, որ ողջամիտ ապացույցներ չկան», - ասել է Պեսկովը:
«Իհարկե, մենք հնարավոր չենք համարում առանց հիմնավորման եզրակացություններ անել», - ավելացրել է նա: