17/03/2018 14:47
ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով այս ամսվա արդեն չորրորդ հանդիպումն անցկացնելու է մարտի 19-ին
ՄԱԿ ԱԽ-ն մարտի 19-ին անցկացնելու է Սիրիայի հարցով հանդիպում, որն արդեն չորրորդն է ամսվա սկզբից ու քննարկելու է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունից, փոխանցում է ТАСС-ը:
«ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ- Հուսեյնը զեկույց կներկայացնի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Պերուի ու ԱԽ եվրոպական անդամ պետությունների հարցման համաձայն։ Նիստը կկայանա ժամը երեքին բաց ռեժիմով», - հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։