17/03/2018 10:56
Պայթյուն է որոտացել Գերմանիայի ռազմական գործարաններից մեկում
Գերմանիայի արևելյան մասում գտնվող՝ ռազմամթերքի վերամշակման ու ոչնչացման գործարաններից մեկում, պայթյուն է որոտացել, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով Bild պարբերականին։
Պատահարը տեղի է ունեցել մարտի 16-ին Բրանդենբուրգ երկրամասի Լյուբբեն քաղաքում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ մեկ մարդ վիրավորվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Վնասվել է գործարանի մասնաշենքերից մեկը։