17/03/2018 13:23
Ռուսաստանը 23 բրիտանացի դիվանագետի է արտաքսում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրենց երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության կայքին:
Բացի այդ, Մոսկվան հետ է վերցրել Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու իր համաձայնությունը: Դադարեցվելու է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը:
Ռուսական դիվանագիտական գերատեսչությունը նաև զգուշացրել է Լոնդոնին՝ նոր գործողություններին հետևելու են պատասխան միջոցներ: