17/03/2018 11:37
Սկոտլանդ Յարդը հայտնել է, որ Բերեզովսկու գործընկերը մահացել է խեղդամահի հետևանքով
Բորիս Բերեզովսկու գործընկեր Նիկոլայ Գլուշկովը մահացել է «պարանոցի սեղմումից» (խեղդամահ անելուց), նրա թունավորման կամ սպանության և Սոլիսբերիի միջադեպի հետ կապված որևէ վկայություն չկա, РИА Новости-ին հայտնել է Սկոտլանդ Յարդը:
Հետաքննությունը վարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը, պատահարը որակվում է որպես սպանություն:
Ոստիկանությունը հայտնում է, որ Գլուշկովը Ռուսաստանի քաղաքացի էր, ով երկու տարի ապրում էր մի տան մեջ, որտեղ հայտնաբերվել էր նրա մարմինը:
Գլուշկովը, որը Ռուսաստանում «Աէրոֆլոտից» յուրացումների համար հեռակա կարգով դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման, վերջերս մահացել է Լոնդոնում: Նրա մասհվան մասին մարտի 13-ին հաղորդել էր «Ведомости» թերթի սեփականատեր Դեմյան Կուդրյավցևը: «Աէրոֆլոտի» նախկին մենեջերի շրջապատում նշում են, որ Նիկոլայ Գլուշկովը մահացել է «Բորիս Բերեզովսկու նման»: