17/03/2018 16:00
Ֆինլանդիայում տեսագրել են հյուսիսային բևեռափայլ (Տեսանյութ)
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքի բնակիչներն ականատես են դարձել բնության գեղեցիկ երևույթի՝ պարող հյուսիսային բևեռափայլի: Այն նկատվել է ոչ միայն հյուսիսային, այլև՝ հարավային շրջաններում, հայտնում է NTDTV-ն:
Հյուսիսային կամ բևեռային փայլը մթնոլորտի վերին շերտերի խաչումն է, որը տեղի է ունենում արևային քամու և մագնիսական մասնիկների շփման արդյունքում: Բնության այդ երևույթը տեղի է ունենում հիմնականում սեպտեմբերից մարտ ամիսները: