17/03/2018 11:11
Ագարակաձոր գյուղի վերջնամասում քարաթափման հետևքանքով ճանապարհը միակողմանի փակվել է
Մարտի 17-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծաայությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ագարակաձոր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:
Իրականացվում է տեղանքի նախնական զննում, ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին: