19/03/2018 20:21
Ավելի քան 3500 բնակիչ է երկուշաբթի հեռացել Արևելյան Ղուտայից
Համուրիա անցակետի միջոցով ավելի քան 3500 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայից։ Այդ մասին լրագողներին հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը, հայտնում է РИА Новости-ն:
«Երկուշաբթի Համուրիա անցակետով ավելի քան 3.500 մարդ է դուրս եկել Արևելյան Ղուտայից: Ներկա դրությամբ սննդով ապահովված է ավելի քան 2500 մարդ», - ասել է նա:
Мирные жители покидают удерживаемую боевиками Восточную Гуту в Сирии. pic.twitter.com/X54vdAxN6T
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) 19 марта 2018 г.