19/03/2018 14:44
Apple-ը սեփական դիսփլեյն է ստեղծում
Apple-ն աշխատում է սեփական MicroLED դիսփլեյների դիզայնի և արտադրության վրա, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան ընկերությունը արդեն փոքր քանակով էկրաններ է թողարկել Կալիֆոռնիայում իր կենտրոնակայանի մոտ գտնվող գաղտնի գործարանում: Apple-ը, ինչպես հայտնում է Bloomberg-ը, դիսփլեյների արտադրության մեջ մեծ ներդրուներ է կատարել:
MicroLED-ը, հավելում է գործակալությունը, արտադրության առումով ավելի բարդ է, քան՝ OLED-դիսփլեյները, և Apple-ը գործնականում այդ նախագիծը թողել էր մեկ տարի առաջ: Ընկերության ինժեներներն այդ ժամանակվանից աշխատում էին MicroLED-ի տեխնոլոգիայի վրա և զգալի հաջողությունների են հասել:
Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Bloomberg-ի տեղեկությունները: