19/03/2018 20:42
Facebook-ը թերզարգացած երկրների համար ստեղծել է հավելված
Աշխարհի ամենատարածված սոցիալական ցանցը թերզարգացած երկրների համար ստեղծել է հավելվածի թեթև տարբերակը:
Facebook Lite անվանումը ստացած հավելվածը հնարավոր կլինի գործարկել հնացած բջջային հեռախոսներով՝ 2G կապով: Բացի այդ, ստեղծվել է նաև մեսենջերի ավելի թեթև տարբերակը՝ Messenger Lite անվանումով:
Facebook Lite- ն արդեն փորձարկվել է Նեպալում, Բանգլադեշում և Զիմբաբվեում: Մեկ շաբաթվա ընթացքում «թեթև» Facebook-ը մուտք կգործի հարյուրավոր երկրներ: