19/03/2018 14:13
«Ժառանգությունն» էր որոշել, որ ես «արյունոտ ձեռքերից» ստանամ մեդալը. Անահիտ Բախշյանի պատասխանը՝ Փոստանջյանին
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն արձագանքեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, որն իրեն մեղադրել էր «արյունոտ ձեռքերից մեդալ վերցնելու համար»:
Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքն այդ մեդալը վերցրել է «Ժառանգություն» խմբակցության անունից:
«Այդ որոշումն իմ անունով չի եկել, դա կայացվել է խմբակցությունում, կուսակցության որոշումն է եղել, որ ես ստանամ, ու դա ես ստացել եմ արյունոտ ձեռքերից՝ Քոչարյանից», - նշեց Անահիտ Բախշյանը:
Նա ընդգծեց, որ ինքը խմբակցության որոշմամբ է միայն ստացել մեդալը:
«Երկրորդ կարծիք չի հնչել, որ եկեք չվերցնենք», - ասաց նա: