19/03/2018 16:50
Ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչ է լքել իր տունն՝ Աֆրինի գործողության մեկնարկից ի վեր
Սիրիայի հյուսիսի Աֆրինի տարածաշրջանի ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչներ են լքել իրենց տները Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքի աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալով՝ ներկայում բոլոր փախստականները զրկված են ժամանակավոր կացարանից և մարդասիրական օգնության կարիք ունեն: