19/03/2018 13:30
Ես այնտեղ կնոջ վարքագիծ ու վերաբերմունք չեմ նկատել. Երևանի փոխքաղաքապետը չի զղջում իր արարքի համար
Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Երևանու ավագանու հայտնի նիստում փորձել է չեզոքացնել վտանգը:
«Անհավասարակշիռ վիճակում փորձել են գործողություն իրականացնել, անունը կտան իրավապահ մարմինները, թե ինչ գործողություն եմ փորձել ընդամենը կանխել», - այօսր լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Օհանյանն` անդրադառնալով իր մասնակցությամբ փետրվարի 13-ին ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին:
Դավիթ Օհանյանի խոսքով` տեսնելով, որ մարդն անհավասարակշիռ վիճակում է ու «չգիտես՝ ինչ գործողություններ կարող է իրականացնել», ինքն ընդամենը փորձել է չեզոքացենլ վտանգն ու կանխարգելիչ գործողություն է իրականացրել:
Հարցին` այնտեղ բռնություն չկա՞ր, փոխքաղաքապետն արձագանքեց. «Ոչ»:
Դավիթ Օհանյանը նշեց, որ չի զղջում իր արարքի համար:
«Ես կարծում եմ, որ պետք է զղջան այն մարդիկ, ովքեր փորձել են գործողություն իրականացնել անհավասարակշիռ վիճակում, ես այնտեղ կնոջ վարքագիծ ու վերաբերմունք չեմ նկատել», - ընդգծեց Դ. Օհանյանը: