19/03/2018 12:42
Ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Լևոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին
Երևանի ավագանու այսօրվա նիստում Վազգեն Սարգսյանի փողոցը անվանակոչելու մասին հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը:
«Հարգելի քաղաքապետ, սիրելի գործընկերներ, բայց սա բոլորին չի վերաբերում», - իր խոսքն այսպես սկսեց ՀՀԿ-ականը:
Նա նշեց, որ հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որ ավագանու նիստը անընդհատ տանում են դեպի քաղաքականություն:
«Տիկինը երկու անգամ եղել է պատգամավոր Ազգային ժողովում, ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար որպես աշխատավարձ, բոնուսները չեմ ասում, ուզում եմ հասկանամ դիմացը ինչ ա ստացել էդ փողը ստացողը», - ասաց Լևոն Իգիթյանը:
Նա շեշտեց` Զարուհի Փոստանջյանն անընդհատ ասում է «ես էսպես եմ հասկանում, էսպես եմ կարծում»:
«Իսկ դու ո՞վ ես, «кто ты такой»», - ասաց ՀՀԿ-ականը՝ ապա ավելացրեց. «Ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»:
«Դուք սեր չեք վայելում, դուք թշնամի եք: Կինը դեպի իրեն ձգող հատկություն է ունենում, դուք դա չունեք, դուք ի՞նչ կին, ստեղ-ընդեղ, ժուռնալիստներին ասել եք ձեռ են տվել: Դու ինչ ձեռք տալու մարդ ես, այ մարդ», - եզրափակեց խոսքը Լ. Իգիթյանը: