19/03/2018 20:50
Հոնգկոնգում երիտասարդների համար տներ են ստեղծում (Տեսանյութ)
Հոնգկոնգում բնակարան գնելը շատերի համար պարզապես երազանք է մնում: Անշարժ գույքն անընդհատ թանկանում է: Սակայն ճարտարապետ Ջեյմս լոուն լուծում է գտել՝ կառուցելով միկրոտուն բետոնե խողովակի ներսում, հայտնում է NTDTV-ն:
Նա մտադիր է կացարանները վարձակալության հանձնել՝ ամսական 400 դոլարի դիմաց:
Միկրոտները հնարավոր է տեղադրել շինությունների նեղ միջանցիկ տարածքներում, նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում: