19/03/2018 12:35
Չինաստանի ժողովրդական բանկի նախագահը հրաժարական է տվել
Չինաստանի ժողովրդական բանկի նախագահ Չժոու Սիաոչուանը լքել է պաշտոնն՝ 15 տարի զբաղեցնելուց հետո, հայտնում է РИА Новости-ն:
Այդ որոշումը կայացվել է Համաչինական ազգային ժողովի 7-րդ լիագումար նիստի ժամանակ:
ՉԺՀ Կենտրոնական բանկի նոր ղեկավարն է դարձել Սիաոչուանի նախկին տեղակալ Ի Գանը:
Նշվում է, որ Ի Գանի թեկնածությունն առաջադրվել է Պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի կողմից: