19/03/2018 12:30
Պուտինը հայտարարել է ՌԴ-ում Սկրիպալի թունավորման միջոցների բացակայության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել է զանգվածային լրատվամիջոցներից և նշել, որ իր երկիրը նման թունավոր միջոցներ չունի: Նա հավելել Է, որ Մոսկվան, ի տարբերություն աևմտյան գործընկերների, քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել է, հայտնում է «Интерфакс»-ը:
«Առաջին բանը, որ մտքովդ անցնում է, այն է, որ եթե դա մարտական թունավոր նյութ լիներ, մարդիկ կմահանային տեղում», - հայտարարել է նա լրագրողներին իր նախընտրական շտաբում:
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման գործի հետաքննությանը և պատրաստ է բոլոր հարցերի համատեղ քննարկմանը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ աշխատանքի, «ցանկացած հարցերի քննարկման և ցանկացած դժվարությունների հաղթահարման»: