19/03/2018 17:18
Հայկական ռազմարդյունաբերությունը պետք է դառնա ոչ միայն ԶՈւ մատակարար, այլև տնտեսության շարժիչ ուժ. Սերժ Սարգսյան
Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, այսօր Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
«Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է` գործընթացին պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների.
«Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձևավորելու գաղափարն իրատեսական է», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է խորացնել նաև ռազմադիվանագիտական կապերը.` «հավատարիմ մնալով մեր դաշնակցային պարտավորություններին»: