19/03/2018 14:39
Հայտնաբերվել է Սթիվեն Հոքինգի վերջին հոդվածը
Անցած չորեքշաբթի կյանքից հեռացած տեսաբան և ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից կարճ ժամանակ առաջ համացանցում հրապարակել է իր վերջին աշխատանքը՝ նվիրված զուգահեռ տիեզերքների հնարավոր գոյությանը: Հոդվածը տեղադրված է էլեկտրոնային նախահրապարակումների արխիվում, իսկ հոդվածում վերջին ուղղումները կատարվել են մարտի 4-ին՝ գիտնականի մահվանից 10 օր առաջ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հոդվածը, որը կրում է A Smooth Exit from Eternal Inflation վերնագիրը, գրվել է Լյովենի կաթոլիկ համալսարանից Թոմաս Հերթոգի համահեղինակությամբ, և Sunday Times-ի տեղեկությունով՝ կհրապարակվի «առաջատար ամսագրերից» մեկում գրախոսվելուց հետո:
Աշխատանքը ներկայացնում է տեսական հիմք և մաթեմատիկական սարք, որն ապագայում կարող է օգտագործվել բազմաթիվ տիեզերքների վարկածի փորձարարական ապացուցման համար: Սա կարող է կատարվել նոր տիեզերական առաքելություն ուղակելու ճանապարհով, որը պետք է փնտրի տիեզերքում միկրոալիքային ճառագայթման որոշակի հատկանիշներ: Հերթոգի խոսքով՝ ինքն անձամբ է հանդիպել Հոքինգի հետ հոդվածի վերջին տարբերակը քննարկելու համար: