19/03/2018 10:51
Գրոհայինները Սիրիայում Սու-24 են խոցել (Տեսանյութ)
Սիրիայի Արևելյան Կալամուն շրջանում «Ջեյշ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները խոցել են սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 ինքնաթիռը: Տեսանյութը հրապարակել է ահաբեկիչների գործունեության մոնիթորինգ իրականացնող Directorate 4-ի Telegram-ալիքը, հայտնում է Lenta.ru-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է խոցված ինքնաթիռն սկսում կտրուկ ցած իջնել՝ իր հետևից սև ծխի հետք թողնելով, այնուհետև ընկնում է: Տեսագրության վերջում երևում են նաև գրոհայինները, որոնք հաղթական շարժումներ են անում: Ինքնաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռևս անհայտ է:
Al-Masdar News-ի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքում: