19/03/2018 13:45
Ես ոչ մեկի չեմ ծեծել, ոչ էլ մազերից եմ քաշել. Ավագանու ՀՀԿ-ական անդամ
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը պնդում է, որ ինքը բռնություն չի կիրառել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ:
«Ես ոչ մեկի չեմ ծեծել, ոչ էլ մազերից եմ քաշել», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա ՝ խոսելով Երևանի ավագանու՝ փետրվարի 13-ի նիստում տեղի ուենցած միջադեպի մասին:
Նա հայտնեց, որ իրեն դեռ Քննչական կոմիտեից չեն կանչել հարցաքննության:
Հարցին՝ ինչո՞ւ քաշեց Մարինա Խաչատրյանի մազերը, ավագանու ՀՀԿ-ական անդամը այսպես պատասխանեց. «Ես ոչ մեկի մազերից չեմ քաշել: Տեսանյութերը, եթե լավ նայեք, ես մազերը չեմ քաշել, թևերից բռնել եմ և ցանկացել եմ դուրս հրավիրել»: