19/03/2018 21:00
Cirque du Soleil կրկեսի ակրոբատը բարձրությունից ընկել և մահացել է (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Cirque du Soleil կրկեսի ակրոբատը ելույթի ժամանակ ընկել Է բարձրությունից և մահացու կոտրվածք ստացել, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով WFLA հեռուստաալիքին:
Նշվում Է, որ 38-ամյա արտիստ Յան Առնոն ընկել է՝ համեմատաբար ոչ բարդ հնարք կատարելով օղակներով: Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Կրկեսի աշխատողները պատմել են, որ Առնոն փորձառու ակրոբատ էր և կրկեսում աշխատում էր ավելի քան 15 տարի: