19/03/2018 13:39
Ավագանին մերժեց Վազգեն Սարգսյանի փողոցն անվանափոխելու և Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագծերը
Երևանի ավագանու այսօրվա նիստում մերժվեց Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանելու, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագծերը:
Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու նախագծին կողմ քվեարկեցին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները, ՀՀԿ-ն դեմ քվեարկեց, իսկ «Ելք»-ն ավելի վաղ լքել էր նիստերի դահլիճը:
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագծին կողմ քվեարկեց ավագանու 3 անդամ, դեմ՝ 47: