19/03/2018 17:49
Մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում` սա անթույլատրելի է. ՀՀ նախագահ
Բանակում պետք է բացառվեն ամոթալի դեպքերը, որոնք ստվեր են գցում կատարած ահռելի աշխատանքի վրա, այսօր ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչն, իհարկե, անթույլատրելի է: Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին», - ասել է Սերժ Սարգսյանը: