19/03/2018 10:43
Խորհրդարանում մեկնարակեց հայ-լեհական պատվիրակության նիստը. ավարտին համատեղ հայտարարություն կստորագրվի
Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ որ ՀՀ քաղաքական օրակարգը բազմազան և հագեցած է ու նման հանդիպումների արդյունքում ՀՀ-ն նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել կապերը Լեհաստանի հետ։
«Լինելով բարդ տարածաշրջանում՝ մենք լավ գիտենք՝ ինչ է անկախությունը և ինչպիսի գին պետք է վճարել դրա համար», - նշեց Աշոտյանը։
Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին ևս իր խոսքում կարևորեց երկկողմանի հարաբերությունների զարգացումը. «Յուրաքանչյուր պետության համար անկախությունը թանկ է։ Մենք գիտենք, թե որն է դրա գինն ու արժեքը։ Անկախ պետականությունը թույլ է տալիս աշխարհում ինքնուրույն ներկայացնել քո երկրի թե՛ տնտեսությունը, թե՛ քաղաքականությունը»։
Նիստի շրջանակում կքննարկվեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային անվատնգության հիմնահարցերը, հայ-լեհական հարաբերությունները։ Երկու կողմի պատվիրակությունները հանդես կգան զեկույցներով, որից հետո, նիստի ավարտին կընդունվի համատեղ հայտարարություն։