19/03/2018 10:15
Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է
Մարտի 19-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մարտի 19-ից 23-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: