19/03/2018 15:00
Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ մահապատժի համար կօգտագործի գազակերպ ազոտը
Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը մահավճիռների իրականացման համար կսկսի օգտագործել գազակերպ ազոտը, հայտնում է ТАСС-ը:
Ընդ որում, առայժմ հայտնի չէ, թե Օկլահոմայում հատկապես երբ կվերսկսվի մահապատիժների իրականացումը: Նահանգի ԶԼՄ-ները նշում են, որ, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ընթացիկ տարվա վերջից ոչ շուտ: Օկլահոմայի իշխանությունները 2015 թվականին ժամանակավորապես դադարեցրել են մահավճիռների իրականացումը, որոնք կատարվում էին ներերակային ներարկումների կիրառման միջոցով:
Ներկայում Օկլահոմայի բանտերում, գլխավոր դատախազի խոսքով, պահվում է 16 կալանավոր, որոնք դատապարտված են մահապատժի: