19/03/2018 10:19
«Կանանց գաղութի» նոր պետը կին է
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի. քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը, Aysor.am-ը այդ մասին տեղեկանում է ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունից։
Նշենք, որ «Աբովյան» քրեակատարաողական հիմնարկը, որը հայտնի է որպես «կանանց գաղութ», մի քանի ամիս է՝ ղեկավար չուներ. նախկին պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել էր պաշտոնից և նշանակվել Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի տեղակալ։