19/03/2018 10:27
Վթար` Սիսիանի օդանավակայանի մոտ. տուժողներից մեկի վիճակը ծանր է
Մարտի 18-ին, ժամը 21:41-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի նոր օդանավակայանում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան–Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ նոր օդանավակայանի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի (վարորդ՝ 1994 թ. Ա. Բ. ) և «ՎԱԶ 21099» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. Ա. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմենքենայի վարորդ՝ Ա. Բեգլարյանը, ուղևոր՝ 1990 թ. ծնված Հ. Մ.-ը, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Գ-ը և ուղևոր՝ 1993 թ. ծնված Հ. Հ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Սիսիանի զինվորական հոսպիտալ», որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: