20/03/2018 10:02
«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը կքնարկվի ապրիլին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որ մշակվում էր շուրջ երեք տարի, և կառավարությունը համարել էր անհետաձգելի, վերջին պահին հանվել է այսօր մեկնարկվող ԱԺ նիստերի օրակարգից: Կառավարությունը որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել ապրիլին:
Այս նախագիծը կառավարությունից ԱԺ ճանապարհին ու ԱԺ-ում ահռելի փոփոխությունների է ենթարկվել: Ի սկզբանե ամրագրված է եղել, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն: Սակայն ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, չդիմանալով գայթակղությանը, առաջարկել է` տասը անդամ ունենալու դեպքում կառավարման խորհրդի անդամներից մեկը, իսկ 10-ից ավելիի դեպքում՝ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել: Կառավարման խորհուրդների կազմն էլ, ըստ նախագծի, հաստատելու է վարչապետը: Այսինքն` անգամ այս լիազորությունն են վերապահում նոր Սահմանադրությամբ ապագա վարչապետին»:
Մանրամասները թերթի ասյօրվա համարում