20/03/2018 12:50
Արա Բաբլոյան. Մենք սիրում ենք կատակել, որ Երևանը քսանինը տարով Հռոմից մեծ է
Այս տարի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը տեղի է ունենում հայերի համար հիշարժան հոբելյանների տարում, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում:
Խոսքը բացառիկ մի քանի իրադարձությունների մասին է, նշել է նա:
«Մայիսի քսանութին մենք կտոնենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, իսկ աշնանը՝ մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակը: Մենք սիրում ենք կատակել, որ Երևանը քսանինը տարով Հռոմից մեծ է:
Նշենք, որ 2018-ի հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:
«Նման միջազգային միջոցառման անցկացումը մեր երկրում ֆրանկոֆոն արժեքներին հավատարմության լրացուցիչ վկայություն է, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի անդամների հետ՝ համերաշխություն, ժողովուրդների իրավահավասարություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մշակութային բազմազանություն եւ այլն: Երջանիկ զուգադիպությամբ հենց այսօր՝ մարտի 20-ին, ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի օրը», - ասել է Ա.Բաբլոյանը: