20/03/2018 09:49
Արմեն Մարտիրոսյան. Իշխանությունից էլ կմասնակցեն հանրահավաքներին, եթե զգան, որ իրավիճակ է փոխվում. «Իրատես»
«Ընդդիմադիրների մի հատված կա, որ սպասում է, թե ժողովուրդն ինչպես պետք է արձագանքի, հետո միանա գործողություններին, ընդդիմադիրների մի հատվածն էլ անունով է միայն ընդդիմադիր, իշխանությունների դրածոն է, կան ընդդիմադիրներ էլ, որ փորձում են իրենց նեղկուսակցական շահերն առաջ տանել, և եթե քաղաքացիների ակտիվությունը մեծանա, գուցե իրենք էլ մասնակցեն հանրահավաքներին: Ի միջի այլոց, իշխանությունից էլ կմասնակցեն հանրահավաքներին, եթե զգան, որ իրավիճակ է փոխվում, և այս իշխանության դեմ պայքարի հնարավորություն կա: Ընդդիմադիրների չմիավորման պատճառները տարբեր են, բայց դրանցից որևէ մեկը արդարացված չէ», - «Իրատես» թերթի հետ զրույցում, ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորման ու միասնաբար մեկ նպատակի համար պայքարելու վերաբերյալ հարցին:
«Ժառանգության» ղեկավարը նշել է, որ իրենք միշտ միասնական պայքարի կողմնակից են եղել, ու չի եղել մի գործընթաց, որտեղ միասնականություն չլիներ «Ժառանգության» պատճառով:
«Մենք միշտ փորձել ենք մերան լինել: ...Ընդամենը սկզբունքային մեկ պատճառ ունենք` մեր պայքարը բարեփոխումների համար է»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում