20/03/2018 11:28
Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը. Արմեն Սարգսյան
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/ հանդիպում է ունեցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:
Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ:
Արմեն Սարգսյանը, ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետևաբար, Հայաստանը պետք է ձգտի կատարելագործման ու ավելի մրցունակ լինի։
Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:
Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը:
Նորընտիր նախագահն այցելել է նաև Սինոփսիս ընկերություն և ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին: