20/03/2018 20:28
Աֆրինում մարտական գործողությունների պատճառով մոտ 104 հազար մարդ է լքել իր տունը
Սիրիայի Աֆրինում մոտ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով, այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախևիչը, փոխանցում է РИА Новости-ն:
«Աֆրինում մոտ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների Էսկալացման պատճառով: Նրանց մեծ մասը՝ մոտ 75 հազար մարդ, վերաբնակվել է Թալ Ռիֆաաթում, ևս 29 հազարը՝ Նուբոլում և Զահրայում՝ Հալեպի հյուսիսում: Բացի դրանից, մոտ 10 հազար մարդ, տեղեկատվության համաձայն, գտնվում է ազ Զիյարում՝ ապարդյուն փորձելով անցնել այն շրջաններ, որոնք վերահսկվում են Սիրիայի կառավարության կողմից»,- ասել է նա:
ՈՒՆԻՍԵՖ-ի տվյալով՝ Աֆրինի տարածաշրջանում է մնում մոտ 100 հազար մարդ, որոնց կեսը երեխաներ են: