20/03/2018 16:20
Սերժ Սարգսյանն ունի հետևորդներ, բայց այս պահին ինքն ավելի բարձր որակի վարչապետ կլինի. Գալուստ Սահակյան (Տեսանյութ)
Ոչ ոք չի ասել, որ Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ անվերջ է լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Բազմիցս կրկնել եմ, որ այդպիսի խնդիր քաղաքականության մեջ չկա, որ մի մարդ անվերջ քաղաքականության մեջ լինի։ Այս պահին Հանրապետականը բազմաթիվ հետևորդներ ունի, որոնք վարչապետ կկարողանան աշխատել, բայց ներկայում, որպես ավելի բարձր որակի վարչապետ, կկարողանա աշխատել այսօրվա նախագահը», - նշեց Գալուստ Սահակյանը։
Aysor.am-ի դիտարկմանը, թե իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ եթե ընդունի վարչապետի թեկնածու դառնալու ՀՀԿ առաջարկը, ապա դա կանի, մասնավորապես, քաղաքականության մեջ եղած երիտասարդ լիդերներին իր փորձը փոխանցելու համար և ի՞նչն էր խանգարում դա անել այս 10 տարվա ընթացքում, Գ. Սահակյանն ասաց.
«Կարծում եմ՝ դուք սխալ եք հասկացել հայտարարությունը։ Նա ասել է՝ եթե լինեմ վարչապետ, այդ դեպքում նաև այդ հարցով կզբաղվեմ, որպեսզի սերունդը կարողանա ղեկավարել ու ժամանակի ընթացքում առաջացած խնդիրներին մինչև վերջ տեղյակ լինեն նաև երիտասարդները»։