20/03/2018 17:37
Դեղերի հատով վաճառքը խիստ անընդունելի տարբերակ է. Փոխնախարար
Դեղահաբերի հատով վաճառքը դեղերի շրջանառության համար խիստ անընդունելի տարբերակ է, «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի եթերում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
«Երբ խախտվում է դեղի արտաքին փաթեթը և ամբողջականությունը, անպայման ռիսկեր են առաջանում», - ասաց փոխնախարարը։
Նրա խոքով՝ խախտումից հետո այն ժամկետը, որ նշված է նույն տուփի վրա, արդեն չի աշխատում։
«Եթե դեղատունը բաց է թողնում դեղը հատիկով, ապա անպայման պետք է վերափաթեթավորում իրականացնի», - նշեց փոխնախարարը։