20/03/2018 17:05
Մեծ Բրիտանիայից արտաքսվող ռուս դիվանագետները լքում են Լոնդոնում ՌԴ դեսպանատունը
Մեծ Բրիտանիայից արտաքսվող ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները դուրս են եկել Լոնդոնում ՌԴ դեսպանատնից, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի քան տասնյակ մեքենաներից և միկրոավտոբուսներից բաղկացած ավտոշարասյունն ուղղվել է օդանավակայան: Գործընկերներին ճանապարել են դեսպանատան բոլոր աշխատակիցները:
Ընդհանուր առմամբ, երկրից հեռանում է 23 ռուս դիվանագետ: Դա կապված է ԳՀՎ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի հնարավոր կապի հետ: