20/03/2018 20:04
Կրեմլն անբարյացակամ քայլ չի համարում Պուտինին Թրամփի շնորհավորանքի բացակայությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինին նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորանքի բացակայությունը անբարյացակամ քայլ չէ՝ հավելելով, որ «առավոտը երեկոյից ավելի իմաստուն Է», փոխանցում է РИА Новости-ն։
«Դա չպետք է անբարյացակամ քայլ համարել: Պուտինը պատրաստ է ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունները նորմալացնելու այնտեղ, որտեղ դա շահեկան է ու անհրաժեշտ: Նախագահը մեծ թվով շնորհավորանքներ է ստանում արտասահանման ղեկավարներից:
Ոմանք չեն կարողանում զանգահարել գրաֆիկի պատճառով, ոմանք Էլ՝ այլ պատճառներով. այստեղ գույները խտացնելու հարկ չկա և, վերջապես, առավոտը երեկոյից ավելի իմաստուն է», - ասել է Պեսկովը: