20/03/2018 13:05
Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը
Երևանից Մոսկվա ուղևորվող և Վորոնեժում վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երևան-Տվեր ուղղությունը, հայտնում են ՀՀ տրասնոպտրի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Նախարարությունից հայտնում են, որ վիրավորները ստացել են առաջին բուժօգնություն։
Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:
Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար։ 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։
Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։