20/03/2018 17:57
Զինված ապստամբությունն ու դրա կազմակերպիչներն ակնհայտ էին. Վահրամ Բաղդասարյանը՝ Սեֆիլյանի վճռի մասին (Տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, եթե Ժիրայր Սեֆիլյանը համաձայն չէ դատարանի կայացրած վճռի հետ, կարող է բողոքարկել այն։
Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Բաղդասարյանն ասաց. «Բնականաբար, ցանկացած դատապարտյալի որակելով քաղբանտարկյալ, ընդդիմությունը, անկախ նրա գործած հանցանքից, ցանկանում է ամրագրել այդ բառերը, որպեսզի կարողանա ինչ-որ ձևով քաղբանտարկյալներ փնտրել Հայաստանում։ Ինձ թվում է՝ շատ ակնհայտ է, փաստացի է զինված ապստամբությունը, դրա կազմակերպիչները։ Նրանք ունեն տարբեր հնարավորություններ վիճարկելու այդ վճիռը»։
Հարցին, թե ի՞նչ է կարծում Սեֆիլյանի և մյուսների գործով վճիռը արդյոք իշխանությունների կամքից անկախ է կայացվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ հա»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.5 տարվա ազատազրկման էր դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։