20/03/2018 10:24
Վլադիմիր Եվսեև. Ոչինչ չի փոխվի, կշարունակվի ՌԴ-Արևմուտք առճակատումը, որից գուցե սկսի տուժել նաև Հարավային Կովկասը «168 Ժամ»
Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ` կարևորն այն է, որ ոչինչ չի փոխվելու, կշարունակվի ՌԴ-Արևմուտք առճակատումը, որից գուցե սկսի տուժել նաև Հարավային Կովկասը, քանի որ ամերիկյան պատժամիջոցներն են մոտենում տարածաշրջանին, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրությունը կպահպանվի, Ղարաբաղյան հակամարտության գոտում ևս ՌԴ-ն կշարունակի ունենալ իր այն դերակատարությունը՝ ինչ միշտ է ունեցել: «168 ժամ» թերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն, անդրադառնալով ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, հարցին:
«Սակայն այստեղ հետաքրքրականն ինձ համար հետևյալն է` բոլորն այս ընտրություններից հետո ակնկալում են ՌԴ նախագահից ավելի սուր արտաքին քաղաքականություն հատկապես Արևմուտքի ուղղությամբ, քանի որ, իբրև թե հասարակությունը նախագահին տվել է այդ իրավունքը, բայց չի բացառվում, որ զարգացումներն այլ ուղիով ընթանան», - նշել է ռուս վերլուծաբանը:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում