20/03/2018 18:09
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի փետրվարին, 2017-ի փետրվարի նկատմամբ, կազմել է 7.3 տոկոս
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի փետրվար ամսին 2017 թվականի փետրվարի նկատմամբ կազմել է 7.3 տոկոս:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. շինարարության ոլորտում գրանցվել է 25.1 տոկոս, առևտրի շրջանառություն՝ 17.6 տոկոս, ծառայությունների ոլորտ՝ 15.4 տոկոս, արդյունաբերություն՝ 3.3 տոկոս և գյուղատնտեսության ոլորտում`0.2 տոկոս աճ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը ավելացել է 39.4 տոկոսով, այդ թվում՝ ներմուծումը` 40.4, իսկ արտահանումը 37.7 տոկոսով:
2018 թվականի 2 ամիսների արդյունքներով (հունվար-փետրվար) տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս` 2017 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ: Հիմնական նպաստումը եղել է շինարարության՝ 22.7, առևտրի շրջանառության՝ 17.4, ծառայությունների՝ 15.1 տոկոս, արդյունաբերության՝ 8.3 տոկոս, ոլորտների հաշվին: Շարունակում է բացասական մնալ գյուղատնտեսության ցուցանիշը` -0.1 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-փետրվար) համեմատությամբ աճել է 43.2 տոկոսով. արձանագրվել է ներմուծման 44.4 տոկոս և արտահանման 41 տոկոս աճ: