20/03/2018 16:41
Ստահոդ պետության ստահոդ դատավճիռ է. Փաշինյանը՝ Սեֆիլյանի վճռի մասին (Տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վճիռը «ստահոդ վճիռ է»։
«Այդ գործով վճիռը Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատական համակարգի, ստահոդ դատարանի ստահոդ վճիռ է», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Սեֆիլյանը դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման։