20/03/2018 21:00
Փարիզը ճանաչվել Է ճանապարհորդությունների համար ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունն աշխարհում
Փարիզը դարձել է աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղությունը, ասվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Մարտի 20-ին Փարիզն «աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունն» է ճանաչվել Traveller"s Choice Awards 2018 վարկանիշի համաձայն, որը կազմվել Է TripAdvisor ընկերության կողմից:
Այդ առաջին տեղն այն ջանքերի հատուցումն է, որ գործադրել են քաղաքային իշխանություններն ու տարբեր ճյուղերի ներկայացուցիչները, որոնք 2016 թվականից ներգրավված են տուրիստական հոսքի վերածնման և մայրաքաղաքի գրավչության բարձրացման երկարաժամկետ ռազմավարության իրականացման գործում», - նշում են քաղաքապետարանում:
2018 թվականի վարկանիշում Փարիզն առաջ է անցել Լոնդոնից, Հռոմից և Նյու Յորքից: