20/03/2018 14:31
Քենիայում սատկել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն
Քենիայում 45 տարեկանում սատկել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի Սուդան անունով վերջին արու առանձնյակը, նշված է Քենիայի Ol Pejeta արգելոցի Twitter-ի միկրոբլոգում, փոխանցում է РИА Новости-ն:
«Ol Pejeta-ում բոլորիս վշտացրել է Սուդանի մահը: Նա իր տեսակի հոյակապ ներկայացուցիչ էր, և մենք նրան կհիշենք այն աշխատանքի համար, որը նա կատարել է ամբողջ աշխարհում հանրության ուշադրությունը գրավելու համար այն դժվարին իրադրության վրա, որում մարդկանց գործունեության հետևանքով գտնվում են ոչ միայն ռնգեղջյուրները, այլ նաև հազարավոր այլ անհետացող տեսակներ», - հայտարարել է արգելոցի գլխավոր տնօրեն Ռիչարդ Վինը:
Հայտարարության համաձայն՝ Սուդանի մահից հետո մոլորակում մնացել են այս տեսակի միայն երկու էգ՝ նրա դուստ Նաջինը և թոռնուհի Ֆաթուն:
It is with great sadness that Ol Pejeta Conservancy and the Dvůr Králové Zoo announce that Sudan, the world’s last male northern white rhino, age 45, died at Ol Pejeta Conservancy in Kenya on March 19th, 2018 (yesterday). #SudanForever #TheLoneBachelorGone #Only2Left pic.twitter.com/1ncvmjZTy1
— Ol Pejeta (@OlPejeta) 20 марта 2018 г.