20/03/2018 13:02
Գնահատվել է Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության էսկալացիայի հնարավորությունը. ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագիր
ՀՀ Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի առաջնահերթ խնդիրներից է հակազդել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի հետ զինված դիմակայությանը, այդ թվում՝ եթե այն վերածվի լայնածավալ ռազմական գործողությունների: Այս մասին նշված է ՀՀ Զինված ուժերի արդիականացման 2018-2024թթ. յոթնամյա ծրագրի հրապարակված տեքստում:
Ըստ ծրագրի՝ որպես անմիջական ռազմական սպառնալիք համակողմանիորեն գնահատվել են Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական դիմակայության, դրա հնարավոր էսկալացիայի, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, սոցիալ-տնտեսական, ժո-ղովրդագրական, տեղեկատվական, կոմունիկացիոն և մյուս հիմնական հարթություններում ձևավորվող իրողություններն ու հնարավորությունները:
«Առաջադրվել են հուսալի պաշտպանության ժամանակակից և արդյունավետ լուծումներ», - նշված է ծրագրում: