20/03/2018 19:49
Թրամփի Ավետարանը դարձել է թանգարանային ցուցանմուշ
Ավետարանների թանգարանը ձեռք է բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանած Ավետարաններն ու այն ներառել «Աշխարհի Ավետարանները» ցուցադրությունում: Fox News հեռուստաալիքի տվյալով՝ սա այն Ավետարանն է, որի վրա 2017 թվականի հունվարի 20-ին երդվել է Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ 45-րդ նախագահ, փոխանցում է ТАСС-ը:
Սպիտակ տանը տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփն, իր ձեռքում պահել էր Ավետարանը, որի վրա երդվել էր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1809-1865), իսկ դրա վրա դրված էր այն Ավետարանը, որը պատկանում էր Թրամփին:
Fox News-ի տվյալով՝ այն Թրամփին նվիրել է մայրը՝ Մերի Էնը, երբ նա հաճախում էր Նյու Յորքի Քուինս շրջանի Առաջին պրեսբիտերանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը։ 1955 թվականին, երբ նա դպրոցն ավարտել է, եկեղեցու հոգևոր հովիվն ու ուսուցիչները ստորագրել են գրքի էջերից մեկի վրա: