20/03/2018 16:59
Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարի հետևանքով 3 վիրավոր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 5-ը՝ վիրաբուժականում
ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցից ստացված տվյալների համաձայն՝ մարտի 20-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրենց մոտ է գտնվում 8 քաղաքացի, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Նրանցից 3-ը՝ Դավիթ Սարդարյան - 1969թ., Տիգրան Բաբաջանյան - 1972թ., Եղիշե Համբարձումյան - 1982թ., գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Մյուս 5-ը՝ Մելիք Հայրապետյան - 1988թ., Արկադի Թադևոսյան - 1974թ., Արմեն Մուրադյան - 1964թ., Վարյա Օհանյան - 1961թ.,Վազգեն Գևորգյան - 1972թ., գտնվում են վիրաբուժական բաժանմունքում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար։ 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։
Վթարի հետևանքով կա 2 զոհ։